ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Քնի խանգարումները` լուրջ առողջական խնդիրների պատճառ
Երկրագնդի բնակչության 40-45 տոկոսը տառապում է քնի տարատեսակ խանգարումներով, իսկ մարդկության 15-20 տոկոսն էլ ունի խրոնիկական անքնություն. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նյարդաբան, քնի խանգարումների մասնագետ Սամսոն Խաչատրյանը:
Նրա խոսքով` քնի խանգարումները և դրա հետևանքները ողջ աշխարհում մեծ խնդրի են վերածվել և պատահական չէ խոսքը, որ «քունը առաջին ռեսուրսն է, որ մարդկությունը կսպառի»: Այդ իսկ պատճառով Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիան արդեն 3-րդ տարին է, որ մարտի 18-ը նշվում է որպես խնի խանգարումների միջազգային օր:
«Զարգացող հասարակություններում քնի ժամանակը գնալով կրճատվում է: Իսկ մարդն առանց քնի չի կարող ապրել,- ասում է Խաչատրյանը:- Քնի խանգարումը բերում է կյանքի որակի վատացման, անաշխատունակության, որն էլ պատճառ է դառնում հասարակության արդյունավետության նվազման»:
Մասնագետները քնի խանգարման տարբեր տեսակներ են առանձնացնում: Մեծ տարածում ունեն անքնությունը, քնի շնչառական խանգարումները (խռմփոց), քնի ավելցուկը նաև անհանգիստ ոտքերի համախտանիշը:
Վերջինը, ըստ Խաչատրյանի, հաճախ կապված է օրգանիզմում երկաթի պակասի հետ, նկատվում է նաև հղիների մոտ: Այս դեպքում մարդը երեկոյան քնի ժամանակ ոտքերում տարօրինակ տհաճ զգացողություն է ունենում, որը և խանգարում է նրա քունը:
Նյարդաբանն ասում է, որ ուսումնասիրությունները պարզել են, որ քնի օպտիմալ ժամանակը 5-8 ժամն է. թե ավել, թե պակաս քնող մարդիկ ունեն առողջական խնդիրներ:
Անքնությունից խուսափելու համար Խաչատրյանը կոչ է անում հետևել քնի հիգիենային. քնելուց առաջ կոֆեին պարունակող հեղուկներ չօգտագործել, չսնվել, զերծ մնալ ակտիվությունից ու հուզմունքներից:
Խաչատրյանը նշում է, որ քնի խանգարումները լուրջ խնդիր են նաև Հայաստանում, սակայն քնի խանգարումների հայտնաբերելիությունը ցածր է համարժեք կլինիկական չափանիշներ չլինելու պատճառով: Ըստ Խաչատրյանի` մեր երկրում վիճակագրական տվյալներ կան միայն քնի խանգարման անհանգիստ ոտքեր տարատեսակի մասին. 18-ից բարձր տարիք ունեցող հայերի 8 տոկոսն ունի այս ախտանիշը: «Քնի խանգարում ունեցող հիվանդների գերակշիռ մասը անքնությամբ է տառապում, հաջորդում են քնի շնչառական խանգարումները»,- ասում է նյարդաբանը` հավելելով, որ Հայաստանում, ըստ ամենայնի, քնի խանգարումների ծավալները նույնն են, ինչ զարգացած երկրներում:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող անցմանը ամառային ժամանակին` Խաչատրյանը նշում է, որ դա ևս կարճ ժամանակահատվածով քնի խանգարումներ է առաջացնում: Նրա խոսքով, սակայն, օրգանիզմը մի քանի օրից կհարմարվի նոր օրակարգին, քանի որ նման փոփոխությունների սովոր է:
18.03.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







